ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել է էսկալացիայի մեջ՝ մասնակի մոբիլիզացիայի պատճառով

Մասնակի մոբիլիզացիա հայտարարելու Ռուսաստանի որոշումը հանգեցնում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման, հայտարարել է ՆԱՏՕ-ն։

«Ռուսաստանի կողմից ընդունված որոշումները, մասնավորապես՝ մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունը, պատերազմի նոր էսկալացիա են», – ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ում նշել են, որ Ռուսաստանն ունի հակամարտությունը դադարեցնելու կարողություն։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել էր ռուսներին, որում հայտարարել էր, որ Ռուսաստանը կաջակցի Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների հանրաքվեների որոշումները և սեպտեմբերի 21-ից հայտարարել է երկրում մասնակի մոբիլիզացիա։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինայի 1000 կիլոմետրանոց շփման գիծն ու ազատագրված տարածքները վերահսկելու համար մասնակի մոբիլիզացիա է անհրաժեշտ, որի ընթացքում ընդհանուր առմամբ կզորակոչվի 300 հազար պահեստազորային։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։