Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլահիանը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Նա նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։