Թեհրանում և երկրի այլ քաղաքներում Իրանի զինված ուժերի զորահանդես է սկսվել. ԻՌՆԱ

Սեպտեմբերի 22-ին Թեհրանում Իսլամական Հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ և ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) սկսվել է զորահանդես՝ բանակի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ռազմածովային և ռազմատիեզերական ուժերի մասնակցությամբ: Հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշում է IRNA գործակալությունը, զորահանդեսը նվիրված է Սրբազան պաշտպանության շաբաթին, որը նախօրյակին սկսվել է 1980 թվականին բռնկած իրանա-իրաքյան զինված հակամարտության տարելիցի օր: Ավանդաբար այդ օրերն Իրանում անցկացվում են երկրի ռազմական ներուժի ցուցադրման միջոցառումներ, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի զորահանդես Թեհրանում և ռազմանավերի ստուգատես Բենդեր Աբասում: