Գևորգ Պետրոսյանը դադարեցնում է քաղաքական ակտիվ գործունեությունը

ԲՀԿ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ դադարեցնում է քաղաքական գործունեությունը:

«Առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես լրիվ դադարեցնում եմ քաղաքական ակտիվ գործունեությունս, լրատվամիջոցներին խնդրում եմ հարցազրույցի չհրավիրել, հարցազրույց վերցնելու համար չզանգել… Կանխավ շնորհակալ եմ: Դեռ կհանդիպենք…»,- գրել է Պետրոսյանը: