«Բաքվի պետական այրերի շահերից է բխում «չխաղալ կրակի հետ»

«Իսլամական Հանրապետություն» օրաթերթը գրել է «Բաքվի պետական ​​այրերի շահերից է բխում «չխաղալ կրակի հետ», որպեսզի ինչպես նախկինում, կարողանան օգտվել Իրանի հետ հարաբերություններից:

🔹️Թերթն իր խմբագրականում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը և Բաքվի ղեկավարներին զգուշացրել  «չխաղալ կրակի հետ»:

🔸️Հոդվածում, ընդգծելով Իրանի ռազմական հզորությունը, հեղինակն ասում է. «Եթե Իրանի պաշտոնյաները սահմաններին որոշ տեղաշարժերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են հորդորներով, դա չի նշանակում, որ նրանք չեն կիրառի ռազմական ուժ՝ հավանական սպառնալիքներին դիմակայելու համար»:

🔹️Նրանք նախընտրում են խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, որպեսզի չառաջանա ռազմական ուժ կիրառելու կարիք: Սակայն հարևանները չպետք է չարաշահեն Իրանի համբերությունը և երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ անեն»:

🔸️Հոդվածագիրը նշել է. «Եթե Բաքվի իշխանությունները դիման նման քայլի, Իրանի իշխանբությունները մի կողմ կդնեն հորդորները և ռազմական ուժով կկանխեն հարևան երկրների որոշ ղեկավարների չար մտադրությունները, ովքեր նույնիսկ ոեփական ժողովրդի մոտ հեղինակություն չեն վայելում»:

🔹️Թերթը գրում է. «Այն, ինչ Իրան-Հայաստան սահմանի հետ կապված հարցերի  վերաբերյալ հայտարարել են ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնայները, հստակ քաղաքականություն է, որն իրականացնում է ԱԳՆ-ն: Բաքվի իրենց գործընկերների հետ իրանցի դիվանագետների վարած բանակցությունների նպատակն է կանխել Իրան-Հայաստան ահմանային շրջանները գրավելոու և երկու երկրների միջև հաղորդակցությունը կտրելու դավադիր ծրագիրը»:

🔸️Հոդվածում ասված է. «Բաքվի պաշտոնյաները չպետք է մտածեն, թե դատարկ հայտարարություններով կարող են զբաղեցնել իրանցի պաշտոնյաներին  և իրականացնել սահմանային շրջանները գրավելու և Իրանին կոնկրետ գործողությունների մղելու դավադիր ծրագիրը: Նրանք պետք է իմանան, որ մեր դիվանագիտության լեզուն ունի հզոր ռամական հենարան, որը կարող է գործել ցանկացած պահի և զսպել ցանկացած դավադրություն»:

Sahak Shahmooradian-ի էջից

Փույա Հոսեինի ֆեյսբուքյան էջից