Ո՞նց է լինում, որ Արևմուտքի ներկայացուցչին շուքով դիմավորելն անկախության նշան է դիտվում, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցություն զարգացնելը՝ «ռուսի սապոգ պաչել»

Հայաստանը թե անվտանգային, եւ թե տնտեսական համակարգերում պետք է լինի Ռուսաստանի հետ դաշնակից։

Ո՞նց է լինում, որ Արեւմուտքի ներկայացուցչին շուքով դիմավորելն անկախության նշան է դիտվում, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցություն զարգացնելը՝ «ռուսի սապոգ պաչել»։

Ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։

Խալխի պետության պաշտոնյաներին եռագույնով դիմավորելն ե՞րբ դարձավ ինքնիշխանության նշան։

Բա սուվերենությունից էիք խոսում։

Հուզական լուծումներն անթույլատրելի են։

Հայաստանը թե անվտանգային,թե տնտեսական եւ թե քաղաքական հարթություններում պետք է լինի Ռուսաստանի հետ նույն համակարգում։

Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն հայ զինվորին գոնե 1 փամփուշտ տվե՞լ են։

Իհարկե՝ ոչ։

Ու՞մ տված զենքով է հայ զինվորը պատերազմել թշնամու դեմ՝ Ռուսաստանի։

Էժան գազի, էլեկտրաէներգիայի ու 50.000 տոննա ձրի զենքի մասին էլ կլռեմ։

ՆԱՏO-ին հետաքրքիր չէ Հայաստանի ճակատագիրը…

Արեւմուտքին պետք է ՌԴ-ի դիրքերը թուլացնել ու Հայաստանը հանձնել Թուրքիայի կառավարմանը։

Չի լինելու։

No pasaran

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից