Դիմակավորված ոստիկանները ԱԺ-ի դիմացից բերման են ենթարկել Էդգար Ղազարյանին

Քիչ առաջ ԱԺ-ի մոտից, որտեղ բողոքի ակցիա է տեղի ունենում, դիմակավորված ոստիկանները բերման են Էդգար Ղազարյանին։

«Այստեղ սպասում էինք, Էդգար Ղազարյանը դուրս եկավ շենքից, միանգամից մենքենան կանգնեց, դիմակավորված ոստիկանները նրան գետնին գցեցին, ձեռքերը կապեցին ու տարան, չկարողացանք ոչինչ անել»,- ասաց բողոքի ակցիայի ամսնակիցներից մեկը։։

Նրանք նշեցին, որ Էդգար Ղազարյանը մտել էր ներս՝  պատգամավորների հետ հանդիպելու իրենց պահանջի հարցով։

«Էդգար Ղազարյանը մտել ԱԺ մեր բոլորի պահանջը ներկայացնելու համար, դուրս գալու պահին հենց մուտքի մոտ նրան պառկեցրել են գետնին ու տարել, չէինք սպասում, որ նման բան կլինի»,- ասացին նրան։