Մակրոնն Ալիևին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ Բաքվի և Երևանի միջև հրադադարի պահպանմանը. Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը պետության ղեկավարներ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո։

«Նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում նախագահ Մակրոնն ընդգծել է հրադադարի պահպանմանը վերադառնալու անհրաժեշտությունը»,- Ելիսեյան պալատի հաղորդագրության տեքստն է մեջբերում France Press-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍներ: