Մոսկվան կօգնի Բաքվին և Երևանին խաղաղ գործընթացի իրականացման հարցում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կշարունակի օգնել Բաքվին և Երևանին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ռուսաստանը տրամադրված է շարունակել անհրաժեշտ աջակցություն տրամադրել Բաքվին և Երևանին՝ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար։ Բոլոր համապատասխան շփումները, այդ թվում՝ ամենաբարձր և բարձր մակարդակներում՝ համապատասխան գերատեսչությունների և խաղաղապահների հրամանատարության մասով, կանոնավոր բնույթ են կրում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ եթե որոշում կայացվի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հաջորդ եռակողմ հանդիպման անցկացման մասին,  համապատասխան հայտարարությունը կարվի Կրեմլի մամուլի ծառայության միջոցով։