Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի արտգործնախարար

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Այս մասին ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է փորձել վերականգնել խաղաղությունը կովկասյան տարածաշրջանում, փոխանցում է Mehr-ը։

Իր խոսքում Ամիր-Աբդոլլահիանը մատնանշել է վերջին ռազմական լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ասելով, որ վեճի լուծումը հնարավոր է խաղաղ և քաղաքական ճանապարհով։

Նա նաև անընդունելի է համարել ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության վերականգնման փորձերի անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍներ: ՊՆ տեղեկացմամբ, այսօր ժամը 08։00-ից սկսած՝ հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողութունները՝ մասնավորապես Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ,