ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին հայ-ադրբեջանական սահման ուղարկել

ՀԱՊԿ գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը կարգավորելու և ուժային մեթոդներից հրաժարվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

BELTA-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու համար: