Դուք եք Ադրբեջանի 5 կետերին համաձայնել․ հիմա եկել ԱԺ-ում ի՞նչ «լոլո» ես խոսում

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ խայտառակության ու պատերազմի միջև ընտրում ես խայտառակությունը, ստանում ես և պատերազմ, և խայտառակություն։

Այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայատյաց է ՝ փաստ է, բայց ակնհայտ փաստ է՝ Փաշինյանը տապալել է և խաղաղության օրակարգը, և ՀՀ անվտանգությունը։

Ասում է ՝ պետք է ամեն գնով պաշտպանենք ՀՀ սահմաններն ու բարեփոխենք բանակը..

Իրո՞ք։

Բա 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանն առանց կռվի Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ գրավել է, ի՞նչ ես արել դրա դեմ։

Ոչինչ։

44-օրյա պատերազմից հետո բացի բանակ թուլացնելուց ու քանդելուց, ի՞նչ զենքեր ու զինամթերք եք բերել։

Պատասխանն ակնհայտ է:

Պատերազմից հետո որևէ քպ-ական պատգամավոր ու ոչ էլ Փաշինյանը չի պատասխանել Ալիևի հայատյաց ելույթներին։

Ու այդ ամենը հանգեցնելու էր այսօրվա ահաբեկչական հարձակմանը։

Պաշտոնական տվյալներով 49 նահատակ ունենք, քպ-ականներն ասում են՝ սադրանք։

Ի՞նչ սադրանք։

Կամ ու՞մ վրա եք մուննաթ գալիս։

Դուք եք Ադրբեջանի 5 կետերին համաձայնվել։

Հիմա եկել ԱԺ-ում ի՞նչ «լոլո» ես խոսում։

Աստված մեր նահատակների հոգիները լուսավորի։