Ստեղծված պայմաններում անհնար է բնականոն աշխատանք իրականացնել․ «Փեթակ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները պահանջում են  երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, քանի որ  փողոցի միակողմանի փակ լինելուց տուժում է իրենց առևտուրը:

««Փեթակի» փակ ճանապարհը խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի անցնենք բնականոն աշխատանքի։ Տեսչական մարմինը թույլատրել է շուկան բացել ստուգումներ իրականացնելուց հետո, իսկ անվտանգւթյան հարցերով աշխատանքներն արդեն կատարվել են»,- ասաց «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը։

Նրանք խնդրում են կառավարությունից լուծում տալ իրենց հարցին։

«Աշխատավոր ժողովուրդ ենք, թողնենք գնանք այս երկրից, ուրիշ երկիր ծաղկեցնե՞նք, բայց ինչու անենք, ինչու մեր երեխաներն այստեղ բանակ չգնան, այստեղ ուսման չտանք և այլն, տարբեր հարցեր կան։ Թող ասեն, ո՞ր կազմակերպությունն է հարցին լուծում տվողը, գնանք իրեն խնդրեք հարցին լուծում տա»,- ասացին նրանք։

Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները նշում են, որ չեն աշխատում և չեն աշխատելու, քանի որ ստեղծված պայմաններում անհնար է բնականոն աշխատանք իրականացնել։