44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում

Դատախազությունը 2016թ.- 2022-ի հունիսը ներառյալ ստացել է 71455 դիմում-բողոք: 1038  դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում:  19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել  է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում:

17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 12 հաղորդում  համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:

Ըստ հրապարակած վիճակագրության, ՀՀ դատախազությունում 2016-ից մինչև 2022թ.-ի հուլիս  կազմակերպվել է քաղաքացիների  11258 ընդունելություն: