Քծնանք, հակահայկականություն, «քըլչային» մտածողություն․ այսպիսին է Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Մեխակ Մխիթարյանն է։

Երբ 2015-ին որոշեցինք իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ անցում կատարելով պառլամենտական կառավարման համակարգի, դա եղավ ճակատագրական սխալ մեր երկրի համար։ Անցումը խորհրդարանական կառավարման մեզ բերեց, հասցրեց էս փորձանքին։ Եթե չլիներ այդ փոփոխությունը, ո՞վ էր Նիկոլ Փաշինյանը, որ հայտնվեր իշխանության ղեկին։

*Մեր ԱԺ-ը ազգային ողբերգություն է։ Սրանք պատահական մարդիկ են։ Ընտանեկան դաստիարակություն չունեցող մարդիկ են հայտնվել մեր խորհրդանում։ Այս մարդիկ, կարծես, մի մկրատով կտրած լինեն, ոչ արժանապատվություն ունեն, ոչ ինքնասիրություն։ Սրանք ունեն միայն քըլըչային՝ թուրքամետ տրամաբանություն։

+ Հայաստանի ՄԻՊ-ը մասնակցում է ԼԳԲՏՔ գրասենյակի բացմանը, ի՞նչ մեսիջներ է սրանով ուղղում մեր երիտասարդներին։ Սրանք այլասերում են մեր երիտասարդներին․․․

*1990-ին ԳԽ շարքերում կային երկու պատգամավորներ, որոնք այսօր ՔՊ-ականներ են ու հայտնի են իրենց հակաարցախյան, հակահայկական մտածողությամբ, թրքասիրությամբ։ Խոսքը Հովիկ Աղազարյանի ու Վիգեն Խաչատրյանի մասին է։ Նրանք դեռ 90-ականներից հայտնի «ականներ» էին։ Վիգեն Խաչատրյանը ժամանակին ականի դերը կատարեց Կոմկուսում։ Մյուսը՝ Հովիկ Աղազարյանը, եղել է ՀՅԴ անդամ․․․ Պաշտոն, աթոռ ունենալու մոլուցքը սրանց ստիպել է դառնալ հայրենադավներ․․․

*Այս իշխանությունը Արցախի 75 տոկոսը սկուտեղի վրա հանձնելով թշնամուն՝ աղերսում է խաղաղություն։ Սա հային վայել քաղաքականություն չէ։ Բարիդրացիական հարաբերությունները պետք է լինեն հավասարը հավասարի, ոչ թե մեր արժանապատվության հաշվին։ Քծնանքով խաղաղություն չես հաստատի։

*Անբարոյականություն է ասել, եթե չլինի խաղաղության օրակարգը՝ կլինի պատերազմ։ Սա մանիպուլյացիա է։ Ես կարծում եմ, որ պատերազմի վերսկսումը գրեթե անհնարին է։ Բայց սրանք մեր ժողովրդին վախեցնում են պատերազմով։

*Այս իշխանության ծրագիրն ազգակործան է։ Սրանք անգլոթուրքական ծրագրերի իրականացնողներ են, և ոչ մի ազգային նպատակ չեն հետապնդում։ Սրանց իշխանության են բերել մեր ժողովրդի թշնամիները։

*Նիկոլ Փաշինյանը եվրոպացիների մոտ ներկայանում է որպես արևմտամետ, ու ընդունում նրանց ասածները՝ որպես հալած յուղ, այնուհետև վազում է Մոսկվա, քծնում է Պուտինին ու ներկայանում որպես ռուսամետ։ Փաշինյանը խաբում է ռուսներին, խաբում է Արևմուտքին, քծնում է թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Բայց նրանք շատ լավ գիտեն, թե Նիկոլը ինչ քաղաքականություն է վարում։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։