Բայդենը երկարաձգել է արտակարգ դրությունը՝ ընտրություններին միջամտության սպառնալիքի պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարացրել է արտակարգ դրությունը երկրում՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու սպառնալիքի պատճառով, ասվում է չորեքշաբթի օրը հրապարակված Կոնգրեսի պալատների ղեկավարներին ուղղված իր նամակում։

«Ես հրապարակման համար ծանուցում եմ ներկայացրել դաշնային ռեգիստր, որում նշվում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին ներդրված արտակարգ դրությունը՝ ընտրություններին օտարերկրյա միջամտության սպառնալիքի կամ Միացյալ Նահանգների նկատմամբ հանրային վստահության խախտման պատճառով, ուժի մեջ կմնա 2022 թվականի սեպտեմբերի 12-ից հետո», – իր  նամակում նշել է նախագահը։

«Թեև ներկայումս որևէ ապացույց չկա, որ օտար ուժերը ձգտում են փոխել ամերիկյան որևէ ընտրությունների քվեարկության արդյունքներ, օտար ուժերը պատմականորեն ձգտել են իրենց շահերից ելնելով՝ օգտագործել Ամերիկայի ազատ և բաց քաղաքական համակարգը»,- գրել է Բայդենը: