Փաշինյանը 9 հոգանոց պատվիրակություն է գործուղում Թուրքմենստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սեպտեմբերի 12-14-ին 9 հոգանոց պատվիրակություն կմեկնի Թուրքմենստան:
Պատվիրակությունն այնտեղ կմասնակցի Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Պատվիրակությունը կգլխավորի ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, պատվիրակության կազմում են նաեւ քաղաքաշինության կոմիտեի նախագար Արմեն Ղուլարյանը, ԱԳ փոխնախարար Մ. Սաֆարյանը, ՏԿԵ փոխնախարար Հ. Վարդանյանը: