Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախումբը «Սթարմուսի» բեմում (տեսանյութ)

Գիտության և արվեստի  STARMUS VI  փառատոնի շրջանակում նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Another World  խորագրով համերգ։ Ելույթ է ունեցել  STARMUS-ի համահիմնադիրն լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։

Նրան բեմում ընկերակցել են համաշխարհային աստղեր Սերժ Թանկյանը, Գրեհեմ Գոուլդմանը, Դերեկ Շերինյանը, Սայմոն Ֆիլիպսը, Ռիք Ֆիերաբրաչին, Ռոն Թալ «Բամբլֆութը», Ջեֆ Սքոթ Սոտոն, Մոնսերատ Մարտին, Ջիվան Գասպարյան կրտսերը, Նեմրան, Գոռ Սուջյանը, Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախումբը։ Նրանց նվագակցել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:

Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախումբը Queen-ի երգացանկի մի քանի հայտնի ստեղծագործություններ` շարքը եզրափակելով «We are the champions» երգով: Ելույթից հետո րոպեներ շարունակ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր փոքրիկ երգիչներին: Դահլիճը հուզված էր երեխաների հրաշալի ելույթից: