Ինքնախաբեությունը այն է, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող ազգին ուզում եք ցիգան դարձնեք

Սա ուղղակի  «նագլիություն» է։

Արցախի միջազգային ճանաչման համար 30 տարի պայքարող և մարտնչող մարդկանց հանդեպ առնվազն անհարգալից վերաբերմունք, պատմության վերաձևակերպում և ի վերջո անամոթություն:

Հազարավոր մարդիկ պայքար են մղել տարիներ շարունակ թե Սփյուռքում, թե Հայաստանում և հասել շոշափելի արդյունքների, որի համաձայն աշխարհի բազմաթիվ տեղերում ճանաչվել է Արցախի անկախ ապրելու իրավունքը, արցախահայության ինքնորոշման իրավունքը, դու ո՞վ ես եղել այդ ժամանակ ու ո՞վ ես այսօր որ նման բան հայտարարես:

Ինքնախաբեությունը այն է, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող ազգին ուզում եք ցիգան դարձնեք, չի ստացվելու:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից