ՀԱՊԿ խորհուրդը դատապարտել է Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը

Այսօր ՀԱՊԿ–ում ՀՀ–ի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ Քաբուլում սեպտեմբերի 5-ին կայացած ահաբեկչության դատապարտմամբ հայտարարություն է ընդունվել։

«Մշտական խորհուրդը խորին ցավակցություն է հայտնում ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի, ինչպես նաև Աֆղանստանի խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում է մաղթում ահաբեկչության հետևանքով տուժածներին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Խորհուրդը հույս ունի, որ մանրակրկիտ և օպերատիվ հետաքննություն կանցկացվի, որի արդյունքում բոլոր մեղավորներն ու անմարդկային այս ակցիայի ծրագրման ու իրագործման հետ առնչություն ունեցողները կպարզվեն և կպատժվեն։

Փաստաթղթում ասվում է, որ մշտական խորհուրդն անկասկած դատապարտում է ցանկացած տիպի ահաբեկչություն իր բոլոր դրսևորումներով և ընդգծում այս սպառնալիքն արմատախիլ անելու նպատակով միջազգային հանրության ջանքերի միավորման անհրաժեշտությունը։