Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը․ Դավիթ Բաբայան

«Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը,- գրում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Ուրիշի տեղ որոշումը կայացվում է միայն այն դեպքում, երբ որ նա թերհաս է և չունի արժանապատվություն, ինչը դրսևորվում է փոքրոգությամբ կամ այլասերվածությամբ։

Միայն փոքրոգին և այլասերվածը կարող է անհայրենիք լինել, պատրաստ լինելով նյութական բարիքների դիմաց հրաժարվել նրանից։

Նման դեպքում ամենամեծ և հզոր պետությունները անգամ կկործանվեն, և պատմության մեջ նման օրինակներ շատ են։ Միևնույն ժամանակ ամենափոքր իսկ պետությունը ու ժողովուրդը, նույնիսկ գտնվելով ամենաբարդ վիճակում կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե ունի արժանապատվություն, հավատք և բանականություն, պարզապես՝ խելք»։