Ռազմական գործողություններից երկրի կորուստները 326 միլիարդ դոլարի է հասնում. Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է ռազմական գործողություններից երկրի կորուստների մասին, որոնք գումարային կազմում են 326 մլրդ դոլար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ուկրաինական «Strana» պարբերականը։

Ըստ պարբերականի՝ Շմիգալը Բրյուսելում ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստում ասել է, որ Ուկրաինան ռազմական գործողություններից իր վնասը գնահատում է 326 մլրդ դոլար։ Վարչապետը հավելել է, որ Ուկրաինայի կառավարությունը Համաշխարհային բանկի փորձագետների հետ միասին է կարողացել է ճշտել այդ գումարը։  Շմիգալի խոսքով՝ ավերված օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ կլինի ծախսել 105 միլիարդ դոլար։

Ապրիլի կեսերին Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր երկրի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասը կազմել է 270 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։