Ազգային էլիտայի տեսակի և «Եվրոկալբասիզմի» մասին

ԱԶԳԱՅԻՆ ԷԼԻՏԱՅԻ ՏԵՍԱԿԻ ԵՎ «ԵՎՐՈԿԱԼԲԱՍԻԶՄԻ» ՄԱՍԻՆ

  • Ռեսուրսների քչացման ֆոնին իմ հեգնած «եվրոկալբասիզմից» աստիճանաբար միայն «եվրո-»-ն է մնում։ Մեծ Բրիտանիայում նախատեսում են արգելել մինչև ժ․ 20։00 հաց սարքելը, գարեջրատները փակել ժ․ 21։00-ին, լողավազանները դադարել ջեռուցել։
  • Հայախոս «ԴԱԱԴ-իստների», «օփերականների», «էրազմուսի վկաների» ու «վօրքընդթրեվըլշիկների» բախտն այստեղ էլ չբերեց։ Թեպետ անհայրենիք մարդու բախտն ի վերջո ոչ մի տեղ էլ չի բերելու, որովհետև միշտ մի բան պակասելու է իր էգոիստական ցանկություններից։ Ճիշտ ինչպես սիրել չկարողացողը ոչ մի ամուսնության մեջ երջանիկ լինել չի կարող, որովհետև նվիրվել ու զոհաբերել չգիտի, առանց որի մարդկային սերնդի շարունակականությունն անհնար է։
  • Այս խոսքերս, ի դեպ, ուղղված են ոչ թե վերացական «ժողովրդին», ոչ էլ այսօրվա թուրքական էլիտային, որի պարագայում ամեն ինչ պարզ է, այլ նախկին էլիտային, որի օրոք Հայաստան խուժեցին այս գայթակղությունները, և որի շարքերում նույնպես կային «եվրոկալբասիստներ», ինչը և հանգեցրեց 2018 թ․-ին։ Թուրքի արյուն խմած գեներալ Մանվելն ու «աշխարհի լավագույն 10 բուհերի» տոտեմի առջև երկրպագություն անողները չէին կարող գոյատևել մեկ էլիտայի մեջ, քանզի «ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է»։
  • Հայաստանին պետք են արամներից, նժդեհներից, նիկոլդումաններից, կարոքահքեջյաններից ու գեներալմանվելներից բաղկացած ազգային էլիտա։
  • Նյութի աղբյուրը՝ https://www.dailymail.co.uk/…/Life-Blackout-Britain…

 

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից