Միխայիլ Գորբաչովը հուղարկավորվել է Նովոդևիչյան գերեզմանատանը

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հուղարկավորվել է Նովոդևիչյան գերեզմանատանը: Հուղարկավորությունը տեղի է ունեցել պատվո պահակախմբի մասնակցությամբ, տեղից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Գորբաչովին հուղարկավորել են ընտանեկան գերեզմանում՝ կնոջ՝ Ռաիսայի կողքին: