Ռուբինյանը «Ամառային դպրոց»-ի անդամների հետ հանդիպմանը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից

Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպել և «Խորհրդարանական դիվանագիտություն» թեմայի շրջանակում դասախոսել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Նա ներկայացրել է խորհրդարանականների արդյունավետ աշխատանքը միջազգային կառույցներում, ընդգծել օրենսդիր մարմնի դերը դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։

Պատասխանելով աշակերտների հարցերին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ռուբեն Ռուբինյանը խոսել է նաև երկրում իրականացվող բարեփոխումներից, տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններից։