Թուրքիա-Ադրբեջան տանդեմի համագործակցությունը կարող է կանգ առնել այնտեղ, որտեղ կբախվեն իրենց շահերը․ Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանի բռանպետը որքան էլ ցույց տա, թե խանդավառված է, թե ինքը հաղթող ղեկավար է ( շատ ժլատ է այս հարցում, հաղթանակը միայն իրեն է վերագրում, այլ ոչ թե պետությանը), միևնույն է վախը սրտում է։ Ի՞նչից է վախենում։ Իհարկե վախենում է ռևանշի հնարավորությունից, բայց ավելի շատ վախենում է, որ իրենից կարող են երես թեքել պատերազմն իր փոխարեն տարած երկրի ղեկավարները ու ինքը հայտնվի կոտրած տաշտակի առջև։ Բաքվի բռնապետը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի ուղիղ երկխոսության մեջ մտնի Հայաստանի հետ, որ օր առաջ ստորագրի , այսպես ասած, խաղաղության պայմանագիր, բայց իրականում ուժով խլածը փաստաթղթավորի։ Իսկ փաստաթղթավորելուց հետո ինչպես Թուրքիային, այնպես մնացած բոլոր նրանց, որոնց պարտք է մնացել պատերազմի արդյունքների համար, ուղարկելու է գրողի ծոցը։

Սա նաև շատ լավ հասկանում է հենց ինքը Թուրքիան, դրա համար դեռևս թույլ չի տալիս Ադրբեջանին, որպեսզի այն տարածքները, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, վերաբնակեցվեն, կառուցվեն․․․ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի համագործակցությունը կարող է կանգ առնել այնտեղ, որտեղ կբախվեն իրենց շահերը․․․ Ի դեպ, առաջին ծաղիկները կան, կրոնական հողի վրա սկսվել է որոշակի դժգոհություններ Ադրբեջանում։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից