Ուկրաինայում սկսել էին հակառուսական անկլավ ստեղծել, որը սպառնում է Ռուսաստանին. Պուտին

Հատուկ գործողությունն ուղղված է Դոնբասի և Ռուսաստանի բնակիչների պաշտպանությանը, որի դեմ Ուկրաինայում սկսել էին հակառուսական անկլավ ստեղծել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Զրույց կարևորի մասին» բաց դասի ժամանակ։

«Այսօրվա Ուկրաինայի տարածքում սկսել էին հակառուսական անկլավ ստեղծել, որը սպառնում է մեր երկրին, այդ պատճառով էլ մեր տղաները, որոնք կռվում են այնտեղ, պաշտպանում են Դոնբասի բնակիչներին և հենց Ռուսաստանը։ Անշուշտ դա հանրության կողմից ամեն տեսակի աջակցության է արժանի։ Քանի որ տղաները, որոնք կռվում են այնտեղ, վտանգում են իրենց առողջությունը, իսկ շատերը զոհվում են։ Նրանք պետք է հասկանան, թե ինչի համար են իրենց կյանքը տալիս՝ հանուն Ռուսաստանի և հանուն այն մարդկանց, որոնք ապրում են Դոնբասում»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի խնդիրն է դադարեցնել Դոնբասում ապրող հայրենակիցների դեմ Ուկրաինայի իշխանությունների սանձազերծած պատերազմը։

«Նրանց դեմ փաստացի պատերազմ էին սկսել։ Ութ տարի վարում էին այդ պատերազմը։ Եվ մեր խնդիրը, մեր առաքելությունը, մեր զինվորների առաքելությունը, որոնց դուք հիշատակեցիք, Դոնբասի աշխարհազորայինների առաքելությունն այդ պատերազմը դադարեցնելն է, մարդկանց պաշտպանելը և, իհարկե, բուն Ռուսաստանը պաշտպանելը, որովհետև այսօրվա Ուկրաինայի տարածքում սկսել են հակառուսական անկլավ ստեղծել, որը սպառնում է մեր երկրին»,- ասել է ՌԴ նախագահը։