Ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված

Օգոստոսի 30-ին, ժամը 17։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված: Այս մասին հայտնում է ԱԻՆը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին եւ սահմանազատել տարածքը։