Անհրաժեշտ է քննարկել սեպտեմբերի առաջին շաբաթը դասերը հետաձգելու հարցը․ Զոհրաբյան

Սեպտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը հանրապետության մի շարք բնակավայրերում եւ Երեւանում հասնելու է 40 աստիճանի։

Նման ջերմաստիճանին հիմնականում օդորակիչներ չունեցող եւ մինչեւ 35-40 աշակերտ ունեցող դասասենյակներում 5-6 ժամ երեխաներին պահելը գրեթե խոշտանգում է։

Ես հասկանում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանին ավելի շատ հուզում է ուժային կառույցներում աղանդավորների դոստուպը, իսկ երկար անուն ունեցող կրթության նախարարությունը դասասենյակներում շոգից երեխաների ինքնազգացողության հնարավոր վատացումը համարում է պրիմիտիվ հարց եւ էդպես էլ պատասխանում են լրագրողին, այդուհանդերձ, անհրաժեշտ է քննարկել սեպտեմբերի առաջին շաբաթը դասերը հետաձգելու, գուցե՝ հեռավար անցկացնելու հարցը։

Այս ընթացքում հայրենիքի տարբեր հատվածների հանձնում-ընդունմամբ զբաղված իշխանության համար գուցե սա պրիմիտիվ հարց է, բայց ծնողներին պիտի որ այս խնդիրը անհանգստացնի։

 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից