Ուկրաինայի նախագահին ղեկավարում են ԱՄՆ-ը, Գերմանիան և Ֆրանսիան. Die Welt

Վլադիմիր Զելենսկուն ղեկավարում են ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները։ Այսպիսի հետևության է հանգել գերմանացի մեկնաբան Քրիստոֆ Շլիցը։ Նրա կարծիքով՝ արևմտյան քաղաքական գործիչները որոշում են Ուկրաինայի նախագահի քաղաքական կուրսը։

«Չնայած Կիևի ինքնորոշման իրավունքի մասին բոլոր հրապարակային հայտարարություններին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում են, թե ինչ պետք է անի Զելենսկին, քանի որ առանց Արևմուտքի ֆինանսական և ռազմական օգնության՝ Ուկրաինան լիովին անօգնական կլիներ»,- այս մասին նշված է Die Welt պարբերականում հրապարակված Շլիցի հոդվածում։

Ընդ որում մեկնաբանը վստահեցնում է, որ արևմտյան երկրները միասնական կարծիք չունեն Ուկրաինայի վերաբերյալ։ Մինչ Վաշինգտոնը մտադիր է շարունակել զենքի մատակարարումը Կիևին, Եվրոպան կգերադասեր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների տարբերակը։