Մահացել է մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանը։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից, մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, մեծ ափսոսանք է հայտնում ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանի մահվան կապակցությամբ։

Երգի վարպետ, երգով ապրող և երգով ապրեցնող Մուրադ Մալխասյանը գործի նվիրյալ էր, հայ երգը, շիրակյան մեղեդիները հայրենիքում, սփյուռքում ու աշխարհի տարբեր երկրներում սիրով էր տարածում՝ վստահ լինելով, որ հոգու ձայնով երգելը արվեստ է ու այդ կերպ կարելի է հայտնել սեր ու բարիություն։

Խորին ցավակցություններ ենք հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին։