Երևանի քաղաքապետն ու հրատարակիչները քննարկել են համայնքային գրադարանների զարգացմանն առնչվող խնդիրներ

Երևանի քաղաքապետ Հրաչյան Սարգսյանը հանդիպել է հայաստանյան մի շարք հրատարակչությունների ղեկավարների հետ, քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու մասնավորապես համայնքային գրադարանների զարգացմանն առնչվող հարցեր: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ նախատեսվում է որոշ գրադարաններում փորձնական ծրագրով իրականացնել նորոգման և գույքի թարմացման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա գրադարանները դիտարկել նաև որպես գիտակրթական կենտրոններ, տեղում անցկացնել համաժողովներ, քննարկումներ: