Հարգանքի տուրք՝ Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին
Օգոստոսի 17-ին լրացավ 1826-1828թթ ռուս-պարսկական պատերազմում բեկումնային ընթացք ապահոված Օշականի ճակատամարտի 195 ամյակը։
Հիշատակի միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակի:
Հայ-ռուսական համատեղ միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաներ, ՀՀ պետական և գերատեսչական մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում ռուսական համայնքի անդամներ:
Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին տարածաշրջանում ռուսական զինուժի փառահեղ հաաղթանակների հավաքական խորհրդանիշ դարձած հուշարձանին, որը 2019-ից գտնվում է ՀՀ-ում Արմավիրի ռուսական սահմանապահ ջոկատի հոգածության ներքո։
Ելույթ ունեցողներն իրենց խոսքում ընդգծեցին հայ-ռուսական դարավոր բարեկամության դերը երկու ժողովուրդների կյանքում՝ կարևորելով հետագա հայ-ռուսական համագործակցությունը։
Հուշակոթող-մատուռում հայ և ռուս հոգևորականների կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ, և աղոթք հնչեցվեց առ Աստված` Օշականի ճակատամարտում նահատակված 1131 ռուս զինվորների և հայ կամավորների հոգիների հանգստության համար:
Մանրամասն՝ տեսանյութում