Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը

Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։

 

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյան