Երդման հանդիսավոր արարողություն՝ Արմավիրի ռուսական սահմանապահ ջոկատում

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր՝ օգոստոսի 5-ին, տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն։

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետարանի և քաղաքապետարանի, հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, ինչպես նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները։