Մինսկը մտահոգված է ԼՂ-ում իրավիճակի սրմամբ. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրմամբ և Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում։ Այս մասին ասվում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Բելառուսի Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է հայ– ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական զարգացումներին և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության ու կայունության հաստատմամբ և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ հարավկովկասյան տարածաշրջանում: Այս կապակցությամբ մեզ խորը մտահոգել է Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրումը»,- ասվում է փաստաթղթում։

Բելառուսի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի կնքած պայմանավորվածությունները լիարժեք և անվերապահ կպահպանվեն։

«Մենք համոզված ենք, որ առկա բանակցային ձևաչափերի շրջանակներում հնարավոր է փոխզիջումների հասնել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է հայտարարության մեջ։