Մոսկվան չի հերքում Նիկոլի մեղադրանքներն իր հասցեին․ Քաղաքագետ

Դիտեցի ԶԼՄ-ներից մեկի Արցախի Եղցահող գյուղում արված ռեպորտաժը, որտեղ գյուղի բնակիչները շատ պարզ արձանագրեցին, որ գյուղը շրջապատող կարևոր բարձունքը հենց ռուս խաղաղապահների պահանջով է հանձնվել թշնամուն… Ի դեպ, ըստ գյուղացու, ռուսներն այդ արարքը բացատրել են ինչ-որ մեկի հրամանը կատարելով…

Նշեմ, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը շատ պարզ նշեց, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդը, Հին Թաղերը և Փարուխը հենց ռուսներն են հանձնել ադրբեջանցիներին…

Ինձ համար Նիկոլն ու իր թիմը դավաճաններ են և ես իմ կարծիքն այդ առումով չեմ փոխի, բայց հարցը նրանում է, որ Նիկոլի կողմից բարձրաձայնված խնդիրները՝ կապված ռուս խաղաղապահների կողմից իրենց պարտականությունների կատարման հետ իրոք առկա է և դրա վերաբերյալ կան բազմաթիվ հարցեր…

Ես ինքս շատ լավ հասկանում եմ, որ եթե ռուսներն այստեղից գնան, ապա այդ վակուումը կլրացնեն թուրքերը, բայց խնդիրը նրանում է, որ շատ դեպքերում նույն Մոսկվան գործում է բացահայտ Ադրբեջանի շահերից դուրս գալով՝ հայերին և Հայաստանին դեմ…

Այո՛, ես հասկանում եմ, որ Մոսկվայի համար հիմա ավելի կարևոր խնդիրներ կան, բայց եթե Պուտինը գտնում է, որ որոշ վտանգներ կանխելու համար Կրեմլը պետք է մեր հաշվին զիջումների գնա ու մտածում է, որ հայերը պարտավոր են դա կուլ տալ և հանդուրժել իրենց բացահայտ հակահայ քայլերը, ապա սխալվում են… Նույն քաղաքական ստոր վարքագիծը Մոսկվան մեր դեմ արեց նաև 1921 թ-ին՝ ստորագրելով թուրքերի հետ Կարսի և Մոսկվայի հակահայ պայմանագրերը, ինչպես նաև Արցախն ու Նախիջևանը նվիրեց ազերիներին, իսկ հետո դա բացատրեցին կոմունիստների «սխալով», բայց որքան հասկանում եմ ՌԴ ներկայիս ղեկավարներն էլ չեն հրաժարվել մեր հաշվին թուրքերի հետ եղբայրություն անելու գաղափարից…

Նիկոլ Անհողի բացահայտ մեղադրանքներին Մոսկվան պատասխանեց ՌԴ նախագահի մամլո խոսնակի շուրթերով, թե «ՌԴ-ի և Հայաստանի սերտ շփումները թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք Երևանն ունի»…

Նախ, շատ կարևոր է նշել, որ այդ հարցերը ՌԴ-ն ունի ոչ միայն Նիկոլի հետ, որին սատարող զանգածի մեծ մասն առանց այդ էլ ատում է ռուսներին, այլև հայաստանյան հասարակության այն մասի, որն այս իշխանություններին ընդդիմադիր է և, ինչու ո՛չ՝ ռուսամետ է…

Պեսկովի լղոզված պատասխանով, Կրեմլը փաստացի հաստատում է, որ այո՛, հենց ՌԴ-ն է թուրքերին նվիրել վերը նշված երեք գյուղերը, բարձրունքներ և բազմաթիվ հայ գերիների… Եթե Նիկոլ Անհողը ստում էր, ապա Պուտինի մամլո խոսնակը պետք է հերքեր Նիկոլի այսօրվա պնդումները, այլ ոչ թե լղոզված և ոչինչ չասող պարզաբանում տար…

Ի դեպ, զարմանալի են հայի ազգանունով, բայց Պուտինի հակահայ քայլերը պաշտպանող որոշ մեր հայրենակիցների ռուսամետությունը, որոնց համար, որքան հասկանում եմ, ՌԴ-ի շահերն ավելի կարևոր են, քան Հայաստանի շահերն, այդ մարդիկ ՌԴ-ի «դիրքերից» են խոսում և որոնք չեն «նկատում», որ Կրեմլը չի էլ հերքում իր հակահայ քաղաքականությունը…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից