ԱՄՆ-ը Եվրոպայի հետ հարաբերություններում մռայլ ապագա է կանխատեսում՝ Ռուսաստանի պատճառով

ԱՄՆ-ը հույսը դնում է իր եվրոպացի դաշնակիցներին՝ Ռուսաստանին հակազդելու համար, սակայն այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել։ Նման կարծիք են հայտնել միջազգային հարցերով փորձագետ Մայքլ Գֆելլերը և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախկին դեսպան Դեյվիդ Ռանդելը ամերիկյան Newsweek շաբաթաթերթում հրապարակված հոդվածում։

Պատճառների ցանկում հեղինակները նշում են, մասնավորապես, հակառուսական պատժամիջոցներով պայմանավորված Եվրոպային պատուհասած տնտեսական ճգնաժամը, որն առաջացրել է էներգակիրների արժեքների արագ աճ, գնաճ և կյանքի գնի ընդհանուր բարձրացում։

Այս գործոններն արդեն իսկ դարձել են եվրոպական մի շարք երկրների իշխանության ամենաբարձր օղակներում հրաժարականների պատճառ։ Բացի այդ, տարածաշրջանը ծանրաբեռնված է տնտեսության հիմնական ոլորտների աշխատողների գործադուլների ալիքով: Կանխատեսվում է, որ հանրային դժգոհությունն ու անկարգությունները կավելանան, կանխատեսում են Գֆելլերը և Ռանդելը:

Եվրոպական առաջնորդները, նշվում է հոդվածում, «հստակ զգում են, թե ինչ է սպասում»: Մասնավորապես, Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը դատապարտել է հակառուսական պատժամիջոցները։ Նրա հետ համաձայնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը, որը զգուշացրել է, որ այս ձմռանը էներգիայի պակասի պատճառով Եվրոպային սպասում են  շատ ուժեղ հակասություններ ու վեճեր: Այս ամենը լավ բան չի խոստանում ԱՄՆ-ի շահերի համար, որը հույսը դնում է իր դաշնակիցներին, ամփոփում են նյութի հեղինակները։