ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, «Թվիթերի» իր էջում կոչ է արել նվազեցնել լարվածությունը.

«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև: Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է գրառման մեջ։