«Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ ստի հեղինակները հանուն իշխանություն պահելու թուրքերին կհանձնեն նաև Սյունիքը․ Գեղամյան

Ըստ ստացվող տեղեակտվության՝ Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են։ Լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում։ Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից Ադրբեջանը մի քանի փորձեր է արել՝ ներխուժելու և գրավելու Արցախից մնացած հատվածը։ Ադրբեջանի թիրախում Սյունիքն է ու Արցախը, ինչի մասին բազմիցս ուղղակի և անուղղակի հայտարարել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում։
Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը։
Չզարմանաք, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ ստի հեղինակները հանուն իշխանություն պահելու թուրքերին կհանձնեն նաև Սյունիքը։
Ցավոք, իրավիճակը միմիայն վատանալու է ու միայն մի հնարավորություն կա փրկվելու՝ ազատվելու դե-ֆակտո թուրքամետ իշխանությունից։

 

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան