Ուկրաինայի ԶՈՒ-ն ծրագրում է պայթեցնել Դնեպրոպետրովսկի կամուրջը՝ Ռուսաստանին մեղադրելու համար. ՌԴ ՊՆ

Ուկրաինացի զինյալները ծրագրում են պայթեցնել Դնեպրոպետրովսկի մարզի Նովոպավլովկա բնակավայրի կամուրջը՝ Ռուսաստանի զինված ուժերին մեղադրելու համար, հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Հավաստի տվյալներ կան, որ ուկրաինական զինված կազմավորումների գրոհայինները Դնեպրոպետրովսկի մարզի Նովոպավլովկայում ականապատել են Սոլոնայա գետի վրայով անցնող ճանապարհային կամուրջը, որը նրանք նախատեսում են պայթեցնել և մեղադրել Ռուսաստանի զինված ուժերի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումներին. իբր տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ»,- գեներալի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ ռուսական բանակը և Դոնբասի հանրապետությունների ստորաբաժանումները չեն հարձակվում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։