Նշվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 29-ամյակը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նշվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 29-ամյակը։
1993 թ. հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրա մանով կազմավորվել է ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը, որը 2019 թ. վերանվանվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության։ Վարչությունը կազմավորվել է Արցախյան առաջին պատերազմի դժվարին օրերին՝ իր տեղն ու դերն ունենալով Հայոց բանակի կայացման ու զարգացման գործում։ Այսօր էլ ԶՈւ ԲՀԱ վարչությունը շարունակում է իրականացնել իր կարևոր առաքելությունը՝ նպաստելով կայուն արժեհամակարգ ունեցող, կանոնադրային հարաբերություններին հավատարիմ, բարոյակամային բարձր որակներով օժտված զինվորական անձնակազմի ձևավորմանը։
Կազմավորման տարեդարձի առթիվ անձնակազմին շնորհավորել է ՀՀ ԶՈւ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ս. Ստեփանյանը, մաղթել ոգու ամրություն ու առկա դժվարություններին դիմակայելու վճռականություն: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հրամանով վարչության մի շարք սպաներ խրախուսվել են պատվոգրերով։