Իրանում հեղեղները և սողանքները մի ամբողջ գյուղ են քշել

Անցած գիշեր Թեհրանի հյուսիս-արևմուտքում տեղատարափ անձրևների և հաջորդած ջրհեղեղների ու սողանքների հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել: Ինը մարդ վիրավորվել է, մի քանիսն անհետ կորել են։

Ինչպես հայտնում է Mehr-ը, հեղեղներն ու սողանքները քշել են Իրանի մայրաքաղաք Թեհրանից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված Իմամզադե Դաուդա գյուղը։

Վերջին տվյալներով՝ սողանքի հետևանքով մահացել է առնվազն 6 մարդ, ևս 9 մարդ վիրավորվել է։ 14 մարդ համարվում է անհետ կորած։