Էրդողանը հայտարարել է «Բայրաքթար» արտադրողի հետ համագործակցելու ՌԴ-ի ցանկության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը իրեն տեղեկացրել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրողի  հետ համագործակցելու Ռուսաստանի հետաքրքրության մասին, հաղորդում է CNN Türk-ը։

«Պուտինն ինձ ասաց, որ ցանկանում է աշխատել Բայքարի ընկերության հետ», – հեռուստաալիքը մեջբերում է Էրդողանի հայտարարությունից մի հատված, որը նա արել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարության փակ հանդիպման ժամանակ։

Էրդողանի խոսքով՝ ԱՄԷ-ն նույնպես ցանկություն է հայտնել տեղայնացնել թուրքական հարվածային անօդաչու սարքերի արտադրությունը, հավելել է «ՌԻԱ Նովոստի»-ն։