Պենտագոնը թույլատրել է ուկրաինացի զինվորներին բուժումը ամերիկյան հոսպիտալում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը թույլատրել է ուկրաինացի զինվորների բուժումը Գերմանիայում ամերիկյան ռազմական հոսպիտալում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ներքին փաստաթուղթը և Պենտագոնի երկու պաշտոնյաների։

Լանդշտուլ շրջանային բժշկական կենտրոնին, որը գտնվում է Ուկրաինայից մոտ հազար կիլոմետր հեռու, թույլատրվում է միաժամանակ ընդունել մինչև 18 վիրավորի։

Չնայած հայտնի են ԱՄՆ քաղաքացիական հիվանդանոցներում ուկրաինացի զինվորականների բուժման դեպքեր, նրանք դեռևս չեն ընդունվել Պենտագոնի հոսպտալներ, հաղորդում է CNN-ը։