Ռուսաստանը կապիկի ծաղիկի թեստեր է նվիրել Հայաստանին ու ԱՊՀ մի քանի այլ երկրների

Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է տրամադրել  կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստավորման համակարգերը։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հայտնում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստավորման համակարգեր՝ հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար, այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում:

«Ռոսպոտրեբնադզորի կողմից ռուսական թեստավորման  համակարգերը փոխանցվել են Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին: Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորի մասնագետները կազմակերպում են հատուկ սեմինարներ գործընկեր երկրների փորձագետների համար կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման մեթոդների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։