Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ՌԴ քաղաքացու են վրաերթի ենթարկել, նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ս. Գ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ ՌԴ դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնի, հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սլավմեդ» ԲԿ, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա այնտեղից վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ՌԴ քաղաքացի է, ում ինքնությունը Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են։