Հայտնի է՝ Ուկրաինայի փոխարեն որ երկրում կանցկացվի «Եվրատեսիլ-2023»-ը

«Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթը Ուկրաինայի փոխարեն կանցկացվի Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում են Եվրոպական հեռարձակողների միությունից։

EBU-ն նշել է, որ մրցույթը չի կարող անցկացվել Ուկրաինայում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

BBC-ն, որպես Մեծ Բրիտանիայի 2022 թվականի փոխչեմպիոնի ներկայացուցիչ, EBU-ի կողմից հրավիրվել է հյուրընկալելու Եվրատեսիլ երգի 67-րդ մրցույթը։ «Մենք չափազանց երախտապարտ ենք, որ BBC-ն համաձայնել է 2023 թվականին Մեծ Բրիտանիայում հյուրընկալել Եվրատեսիլ երգի մրցույթը»,- ասել է Եվրատեսիլի պրոդյուսեր Մարտին Օստերդալը։

Ուկրաինան Եվրատեսիլն ընդունելու իրավունք է ստացել այս տարվա մայիսին «Կալուշ» նվագախմբի կողմից «Ստեֆանիա» երգով մրցույթում հաղթելուց հետո։