Հայաստանում քաղաքական զարգացումները տանում են դեպի «ապագա կա» (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Գագիկ Համբարյանն անդրադարձավ քաղբանտարկյալներին՝ մասնավորապես անդրադառնալով Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին և ասելով, որ իշխանությունների հետևողական քայլերի հետևանքով նախ Արմեն Գրիգորյանն անհիմն ձերբակալվեց, մեղադրվեց, իսկ հետո առողջական խնդիրներով նրան այնքան պահեցին փակի տակ, որ օրգանիզմը չդիմացավ այդ փորձությանը։ Իսկ այն, որ Արմեն Գրիգորյանի կյանքին վտանգ էր սպառնում, փաստել են հենց քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները՝ իրենց տարածած հաղորդագրության մեջ նշելով, որ նա ճնշման ցուցանիշները բավականին բարձր էին՝ նախաինֆարկտային կամ նախաինսուլտային։

Ըստ Գագիկ Համբարյանի՝ միայն քաղբանտարկյալների առկայությամբ չէ, որ այս իշխանությունները փորձում են վախի մթնոլորտում պահել հանրությանը, այլև ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին տարատեսակ անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելով։ Նա խոսեց նաև իր դեմ Հրաչյա Հակոբյանի ներկայացրած դատական հայցի մասին՝ նշելով, որ ինքը փաստեր ու ապացույցներ ունի, որ իր հայտարարությունները զրպարտություն չեն։

Հաղորդման ընթացքում խոսեցինք նաև քպ-ական պատգամավորների կողմից ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու նախաձեռնության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում