Ռուսաստանը չի փակել Կիևի հետ բանակցությունների դուռը, ասել է Պեսկովը

Մոսկվայի և Ուկրաինայի միջև երկխոսության հնարավորություններ կան, ոչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երբևէ չեն խոսել այդ դուռը փակելու մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ նախագահը, ո՛չ նախարարը երբեք չեն խոսել բանակցությունների դուռը փակելու մասին»,- ասել է նա։

Սերգեյ Լավրովն ավելի վաղ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններն անիմաստ են։

Իր հերթին Վլադիմիր Պուտինը, Թեհրան կատարած այցի ժամանակ նշել էր, որ Կիևի իշխանությունները հրաժարվել են իրականացնել պայմանավորվածությունները, թեև դրանք գործնականում ձեռք են բերվել, և բանակցությունների վերջնական արդյունքը կախված է ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու պայմանավորվող կողմերի ցանկությունից։ Սակայն, նախագահը հայտարարել է, որ Կիևի իշխանությունները նման ցանկություն չունեն։